copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:24 06-02-2024

Օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են սահմանամերձ համայնքների գերատեսչությունները. Գառնիկ Դանիելյան

Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարան, կադաստրի կոմիտեի ստորաբաժունումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օպիտմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Հաջորդն ի՞նչ եք փակելու՝ մանկապարտեզներ, դպրոցներ։ Ո՞րն է այս ամենի իրական նպատակը»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։

«Իսկ թե արձանագրվում են մահվան դեպքեր, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղից դիահերձարանից»,- ասաց նա։

Գ. Դանիելյանը թվարկեց նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները։

«Մեղրիում տարրական պայմանների և առաջանային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ տեղափոխվում են այլ քաղաքներ»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ այսօր անդրադառնում է մեղրեցու խնդիրներին,միաժամանակ ահազանգեր է ստանում, որ օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ համայնքների գերատեսչություններ ևս։

«Մեղրին Հայաստանի հարավային դարպան է, Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ տարվում է քաղաքականությունը, որը հանգեցնելու է հայրենիքի այս չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետներին»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ