Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:44 06-02-2024

Շահումով խաղերի ոլորտը պետք է գերթափանցիկ լինի

Հայաստանում շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչների համար կգործի աուդիտի պահանջ:


«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ, և գնալով պետք է իր բիզնես բարեվարքության կանոնները բարելավվեն: Սրանով մենք փաստացի սահմանում ենք աուդիտի պահանջ, որը համապատասխան է մեր բանկերին ներկայացված աուդիտի պահանջին: Սրանով մենք կարող ենք ավելի վստահ լինել, որ այն ֆինանսական հաշվետվությունները, որ ներկայացվում են հանրությանը, վստահելի են»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի:

Նախագծով առաջարկվող մյուս կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը: «Սահմանվում է, որ, եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, եթե գրանցման պահին ՀՀ-ն չի նշել որպես բնակության վայր, եթե խաղալու պահին IP-ով ՀՀ-ում չի գտնվում և փոխանցումը չի անում ՀՀ բանկից, ապա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սրանով վստահ են լինում, որ իրականում ծառայությունը մատուցվում է ՀՀ-ում չգործող, ՀՀ-ում տնտեսական շահ չունեցող սուբյեկտներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի