copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:57 04-02-2024

Արհեստական բանականության վախերը կոտրելով՝ Հայաստանը լինելու է մրցունակ ամբողջ աշխարհում. ԲՏԱ նախարար

Փետրվարի 2-ին Երևանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն էր միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով: Հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է վերջին տարիներին թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում ԱԲ շուրջ շարունակվող բանավեճին և այն վախերին, որ ԱԲ գործիքները ժամանակի ընթացքում կարող են մրցակից դառնալ մարդկությանը և փոխարինել նրանց: Նախարարն առաջարկել է ավարտել այդ բանավեճը և մտածել ԱԲ գործիքներն արդյունավետ օգտագործելու և տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելու մասին:

«Այսօրինակ համաժողովները կարևոր են հասկանալու, թե որոնք են արհեստական բանականության գործիքների ներդրման ամենաարդյունավետ ճանապարհները: Այդ վախերը եղել են տեխնոլոգիական հեղափոխությունների տարբեր փուլերում, դրանք նոր երևույթ չեն և բնորոշ են մարդուն: Ես առաջարկում եմ պարզապես նայել առաջ: Այն ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից: Հետևաբար, թռիչքաձև աճի համար մեզ անհրաժեշտ են մի քանի անգամ ավելի արագ որոշումներ և գործողություններ: Ես ինքս այլ կերպ չեմ պատկերացնում այդ թռիչքաձև աճի ապահովումը, քան հենց արհեստական բանականության և տեխնոլոգիական նոր լուծումների միջոցով:

Վստահ եմ, որ այդ վախերը կոտրելով՝ Հայաստանն աշխարհում լինելու է մրցունակ: Միայն այդ ճանապարհով է, որ Հայաստանը կարող է դառնալ հավակնոտ երկիր և աշխարհում ունենալ իր կարևորագույն և նշանակալից դերը, աշխարհին նոր լուծումներ առաջարկել, ինչն էլ իր հերթին վերափոխելու է Հայաստանի և, առհասարակ, հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը», - նշել է նախարարը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Համաժողովի բանախոսներն էին Մոքսի ռոբոտը ստեղծած «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը և «ABBY» ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: Ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության օգտագործումը ավանդական բիզնեսում» թեմայով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ