copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:38 31-01-2024

Գյումրիի փողոցներում ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ են իրականացվում

Չնայած որ Գյումրիի քաղաքապետարանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակում, թե իբր ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում, այնուամենայնիվ անզեն աչքով էլ երևում է Գյումրիի փողոցների թշվառ վիճակը։ Սառցակալած մայթերը քաղաքում վթարներ են ստեղծում։

Oragir.News-ին շատ են դիմում քաղաքացիները, որ քաղաքապետարանին հուշենք, որ բացի քաղաքապետարանի փողոցից, էլի փողոցներ կան, որոնք ևս պիտի աղ-ավազով մշակվեն։

«Չես կռնա քայլես, գետինը սատանի երես է... Ես թոշակառու մարդ եմ, որ ընկա, ով պտի տեր էղնի․ կաշխատիմ՝ քիչ դուրս գամ տնից, որ շարժս կրճատվի։ Անտերի երկիր է, ըստեղ տեր-տիրական չկա, սամ սիբե ռեժիսյոր»,-ասում է բնակիչներից մեկը։

Oragir.News-ը շրջել է Գյումրիի փողոցներում և ֆիքսել Գյումրիի «մաքուր» փողոցները, որոնք ամենօրյա ռեժիմով մաքրվում են աղ-ավազով։

Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանի փողոցում է ամենամաքուրը, իսկ մնացած փողոցներն ու մայթերը պատված են մերկասառույցով։ Փոխարենը Գյումրիի քաղաքապետարանի էջից տեղեկանում ենք, որ շարունակվում են փողոցներից սառույցի շերտի մաքրման աշխատանքները։










Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը