copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:39 31-01-2024

Կոտայքի մարզում բեռնատար ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կաթնաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ГАЗель մակնիշի բեռնատարում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում ոստիկանության Կոտայքի բաժնում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավտոմեքենան պատկանում է «Արմեն Համիկ» ՍՊԸ-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը