copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 23:00 29-01-2024

ԱՄՆ-ն աջակցում է հայկական բանակի բարեփոխումներին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայոց բանակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որում երախտիքի խոսք են ուղղել բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն երկրի պաշտպանության։ «Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

Oragir.News-ը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցերի շուրջ են համագործակցում ՀՀ-ն և ԱՄՆ-ն, և հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ի՞նչ հեռանկարներ ունեն։ Քաղաքագետն ի պատասխան հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացվեցին, ինչը համագործակցության մակերևույթի հանրության համար հասանելի մասն էր։

«Իրականում հայ-ամերիկյան համագործակցությունն ավելի խորն է, և ԱՄՆ-ն տարբեր հարցերում աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ առաջին հերթին հայկական բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Դրա շրջանակներում հանրությունը տեղյակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է սերժանտական կորպուսի արդիականացման գործընթացին, ինչի կարիքը Հայաստանը շատ ունի և կարծում եմ, որ դեսպանատան հայտարարությունը վերաբերում է այս հարցին, ինչպես նաև որոշ այլ հարցերի, որոնց լայն հասարակությունը տեղյակ չէ »,- նշեց նա։

Հարցին, թե հայ-ամերիկյան ռազմական փոխգործակցության խորացման արդյունքում ՀՀ-ն կարո՞ղ է դիմագրավել իր անվտանգային մարտահրավերներին և նվազեցնել այս հարցում Մոսկվայից ունեցած կախվածությունը՝ Ղևոնդյանը պատասխանեց՝ չկա ոչ մի մոդել, որի դեպքում հնարավոր է ամբողջովին դիմագրավել մարտահրավերներին, սակայն հայ-ամերիկյան փոխգործակցությունը կարող է բավարարել անվտանգային խնդիրների որոշ մասի լուծմանը։

Ռոբերտ Ղևոնդյանը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը շատ քիչ և փոքր նշանակություն կարող է ունենալ Մոսվայից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է դիվերսիֆիկցված անվտանգային քաղաքականություն վարել, որն ուղղված լինի ոչ միայն դեպի արևմուտք, այլև ուրիշ ուղղություններ՝ սկսած Հնդկաստանից մինչև մի շարք այլ տարածաշրջաններ։

«Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ չափով փոխհատուցել, կամ նվազեցնել այդ կախվածությունը»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ է խոչընդոտել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և ինչպե՞ս ՝ քաղաքագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ ռուսական կողմն արդեն որոշ քայլեր ձեռնարկում է՝ մասնավորապես ատոմային էներգետիկայի հետ կապված վերջին հայտարարությունը և այլն. «ՀՀ-ի նկատմամբ նաև այլ ճնշումներ կան՝ սկսած ԵԱՏՄ մեխանիզմներով գործադրվող տնտեսական ճնշումներից մինչև տարբեր հայտարարություններ, այդ թվում Կրեմլի լեզուն հանդիսացող տարբեր փորձագետների սպառնալիքները և այլն»,- նշեց նա։

Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ եթե Հայաստանն այս ճանապարհն է ընտրել ու փորձում է այդ ուղղությամբ բարեփոխումներ իրականացնել, ապա այդտեղ մարտահրավերներ լինելու են։ Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում այդ մարտահրավերներն ավելանալու են, իսկ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրանց դիմագրավելուն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը