copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:15 28-01-2024

Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում։ Կենացներ է՝ ասում ենք ու անցնում։ Նույնքան հեշտ է սիրել կորսված հայրենիքը, քանի որ այն պատասխանատվություն ու ամենօրյա քրտնաջան պայքար չի պահանջում։

Նահատակված հերոսներին խոնարհումս։ Բայց կենդանիները մեղավոր չեն, որ չեն նահատակվել։ Մեր կողքն են նաեւ հայ ազգի կենդանի հերոսները… Արցախ ազատագրած ու Երրորդ Հանրապետություն կառուցած հերոսները։ Նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում։

Մեծն Նժդեհը կարեւորում էր հայ ազգի «մեծ մեռելների» պաշտամունքը։ Բայց մենք պարտվելու ենք միշտ, քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից։

Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք․․․»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ