Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:57 28-01-2024

Իջնե՞ն, մտնեն մարդամեջ, թե՞ մի քիչ էլ կախված ճոճվեն

Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրները, մասնավորապես՝ Վրաստանը, Հայաստանը, խորացնում են եվրոպական ինտեգրումը։ Եվրոպան իր հերթին ՀՀ-ին սատարող քայլեր է անում, ՀՀ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալիս։ Եվրաինտեգրման ճանապարհին, սակայն, երկրները փորձությունների են ենթարկվում։ Այդ շարքում ուշագրավ է պետության նախագահի դերը խորհրդարանական կառավարման համակարգում։

ՀՀ-ում նախագահի քաղաքական ակտիվությունը հազիվ նկատելի է։ Նա շնորհավորական ուղերձներ հղելուց ու դեսպանների հավատարմագրերն ընդունելուց զատ նաև միջազգային այցեր է ունենում։ Օրինակ՝ գնում է Դավոս, հանդիպումներ ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ, զրուցում։ Բայց տակավին անհայտ է, թե նրա միջազգային հանդիպումներից ու զրույցներից ի՞նչ է շահում պետությունն ու ժողովուրդը, քանի որ, ի տարբերություն նախարարների, մարզպետների, նախագահը հանդես չի գալիս հաշվետվություններով, և հանրությունը չի իմանում, թե ինչ բարիք է ստեղծում այս մարդը։ Եվ այստեղ առաջանում է հարց․ նախագահի գործառույթները կարո՞ղ է կատարել արհեստական բանականությամբ սարքը։

Վարստանի նախագահն ավելի ակտիվ է։ Հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից հետո «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Միխեիլ Սարջվելաձեն, արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությանը, ասել է՝ «Զուրաբիշվիլին գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ հանդիպման և այցի հետ։ Իրականում այն հաջողված այց էր, հանրությունն ականատես եղավ հաջող համագործակցության արդյունքներին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ նա ասելիք չունի»։

Զուրաբիշվիլիին Վրաստանի փաստացի ընդդիմությունն է։ Նա ավելի արևմտամետ դիրքորոշում ունի, քան կառավարությունը։ Բազմաթիվ հարցերում քննադատում է կառավարությանը ՌԴ-ի հետ կոշտ չվարվելու, Մոսկվային ընդառաջելու համար։ Իսկ օրեր առաջ նախագահ Զուրաբիշվիլին տարածած հայտարարութամբ ողջունել էր Հայաստանի վարչապետի այցը, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Զուրաբիշվիլիի հետ, քանի որ Վրաստանի նախագահը, հավանաբար,բացատրելու էր, որ ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելուց հետո հնարավոր է խաղաղություն լինի մեր տարածաշրջանում, իսկ 3+3-ը հակաքաղաքակրթական նախագիծ է։

Եթե Վրաստանի իշխանության և ընդդիմադիր նախագահի հակասությունները նպաստում են, որ այդ երկիրը չշեղվի ընտրած ուղուց, ապա ՀՀ նախագահի և կառավարության միջև հակասություն չկա, որովհետև ընտրած ուղի չկա։ Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը դեռ քաղաքակրթական ընտրություն չի կատարել, չի նշել, թե ինչ տեղ և դեր է հավակնում ունենալ աշխարհում։ Հակառակը՝ Փաշինյանն ու նրան կապկողները վերջին շրջանում կրկնում են՝ «Եթե ուզում եք պետություն ունենալ...», «Ի՞նչ է նշանակում պետություն ունենալ...», ցույց տալով, թեդեռ ծառի վրա են և մտածում են՝ իջնե՞ն, մտնեն մարդամեջ, թե՞ մի քիչ էլ կախված ճոճվեն։

Այս առումով՝ նախագահը ՔՊ-ական իշխանության հավաքական կերպարն է։ Նրա անպտուղ քայլերը, անսկզբունքայնությունը հիմք են տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանությունն ընտրություն անելու մտադրություն չունի, իշխանության աթոռներին ծուլորեն սպասում են ՌԴ-ի կործանմանը։ Իսկ Վրաստանի իշխանությունը հաստատուն պաշտպանում է իր քաղաքակրթական ընտրությունը, նրանց նախագահն էլ այդ ընտրության պաշտպանն է ու գլխավոր առաջ մղողը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան