Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:33 28-10-2022

Մենք կտրուկ դեմ ենք «վաշինգտոնյան փաստաթղթին», քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ. Թևանյան

44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, մենք կարող էինք այդ կորուստները չունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում չընդուներ, որ պետք է գնալ պատերազմի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հետագայում ինքն էլ է խոստովանում, որ կարող էր այս ամենը հանձնալ առանց զոհերի, բայց արձանագրենք եւս մեկ անգամ, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը ֆիքսում է՝ պատերազմը կարող էր չլինել, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր: Հաջորդը, պաշտոնական Երեւանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի համաձայնել է, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթղթին, համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ իշխանության որոշումն է, որի հետեւում կանգնած է բացառախպես մեկ մարդու ցանկությունը եւ մոտիվացիան: Այդ մոտիվացիան անձնական բնույթի է: Դա այն է, որ հետագայում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որեւէ արեւմտյան երկրում:

Երրորդ մոտեցումն այն է, որ Պուտինը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է, ոչ թե Ռուսաստանի, կամ նույնիսկ Արեւմուտքի: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ եթե հայ ժողովուրդը այդ որոշման հետ համակերպվի, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել: Այլ կերպ ասած, Պուտինը չի կարող լինել ավելի հայ, քան հայերը:

Այս բոլորը միասին վերցրած, մեզ բերում են այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը քաղաքական վարքագծով: Սրա վերաբերյալ պետք է արտահայտվեն բոլորը՝ սկսած երեք նախագահներից, կաթողիկոսներից, մտավորականներից, ոստիկաններից, նաեւ իշխանության ներսից: Սա անվտանգության եւ գոյաբանական հարց է»,- հայտարարեց նա:

Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ իրենք կտրուկ դեմ են վաշինգտոնյան փաստաթղթին, որովհետեւ այդ պարագայում ոչ միայն Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլ կառաջան արցախահայության գոյության հարցը, որից հետո կվտանգվի Հայաստանի գոյությունը.

«Դա իրականում ոչ այնքան Արցախի հարցն է, որքան Հայաստանի գոյության հարցը: Վաշինգտոնյան փաստաթղթի պարագայում մենք կստանանք պատերազմ, ավերածություններ Երեւանում: Սա բոլորս պետք է գիտակցենք: Այս պարագայում քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ: Խոսքս ներքաղաքական զարգացումների մասին է, եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա կլինի պետականության ոչնչացում»,- ընդգծեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել