copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:25 27-01-2024

Իրանում զինված հարձակման հետևանքով 9 օտարերկրացի է զոհվել

Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում շաբաթ օրը զինված հարձակման հետեւանքով 9 օտարերկրացի է զոհվել։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան, երբ զինյալները հարձակվել են Սիրկան քաղաքում գտնվող տան վրա։

Միջադեպի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խումբ կամ անհատներ չեն ստանձնել։