copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:31 27-01-2024

Շառլ Միշելը հաստատել է, որ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին և կմնա իր պաշտոնում մինչև իր մանդատի ավարտը։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որի մանդատն ավարտվում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին, հայտարարել էր, որ կմասնակցի 2024 թվականի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և ներկայիս պաշտոնը կթողնի արդեն ամռանը ՝ եվրապատգամավորի աթոռը զբաղեցնելու համար։

Ամենից շատ դիտված