copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:04 25-01-2024

Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ»-ին

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ժողովից:

Խորհրդարանից տեղեկացնում են, որ հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Ձերդ գերազանցություն,

Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում:

Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում փոխկապակցվածության բարձրացմանը: Այս նախագիծը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների միջեւ համագործակցությանն ու կայուն խաղաղությանը:

Պարոն նախագահ, ինչպե՞ս է Կիպրոսը վերաբերում այս նախագծին:

Շնորհակալություն»:

«Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ իրենք աջակցում են ցանկացած ջանքի, որը ներառում է երկրների միջեւ համագործակցություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ