Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:16 25-01-2024

Մեքենաս 5000 դոլար է, իսկ մաքսազերծումը՝ 12 միլիոն դրամ․ բողոքի ակցիա

Վրացական պետահամարանիշներ ունեցող ավտոմեքենաների վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ, ապա այն շարունակել Պետական եկամուտների կոմիտեի մոտ։

«ՊԵԿ-ը անցած տարի նոյեմբերի 30-ին կառավարությանը որոշում է ներկայացրել, որը կառավարությունն ընդունել է, որ վրացական պետահամարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն։ Այդ ժամանակ սուբսիդավորման տարբերակով 70%-ը պետությունն էր սուբսիդավորում, 30%-ը մեքենայի սեփականատերը պետք է վճարեր, մենք այն ժամանակ էլ, հիմա էլ դեմք ենք գնի սահամանաչափին։ Օրինակ՝ 4000 դոլարանոց մեքենային սուբսիդավորման ժամանակ 2 միլիոն 700 հազար մաքսազերծում էին ուզում, իսկ այդ մեքենան Հայաստանում արժե 7000 դոլար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանցից մեկն էլ, օրինակ բերելով իր ավտոմեքենան, ասաց, որ մաքսազերծումը այնքան թանկ է, որն այս պահին ոչ մի վարորդ վճարել չի կարող։

«Իմ մեքնենան շուկայում արժե 5-ից 8 հազար դոլար, 12 միլիոն դրամ մաքսային արժեք են որոշել։ Արդեն պարզ է, չէ՞, թե 12 միլիոն դրամով քանի հատ իմ մեքենայից կարող եմ գնել։ Ուղղակի ոչ մարդկային որոշումներ են սրանք, ԵԱՏՄ-ի օրենքը վերցրել են, կիրառում են դա, որոշում ընդունում, որը չի համապատասխանում Հայաստանում ապրող ոչ մի քաղաքացու ֆինանսական վիճակին։ Կառավարությունը պետք է ընդառաջ գնա մեր ժողովրդին»,- ասաց վարորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ