copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:47 24-01-2024

Մեր երկրի սահմանները պաշտպանելուց կարևոր բան այսօր չկա․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ անդամները շարունակում են ծառայություն իրականացնել ՀՀ սահմանին։ Օրերս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհել ԵԿՄ մի քանի գումարտակների տղաներին։

«Թող այս տարին լինի խաղաղության տարի, այս տարիներին արած մեր գործն իր արդյունքը տա։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, որ գիտակցաբար թողել եք ամեն ինչ․․․ Մեր երկրի պետական սահմանները պաշտպանելուց կարևոր բան այսօր չկա, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, մեր դիրքերում միշտ պետք է զգոն լինենք»,- ողջույնի խոսքում նշել է Սասուն Միքայելյանը։

Ուշագրավ է, որ Փաշինյանի թիմակից ԵԿՄ նախագահը դիրքեր մեկնող տղաների ուղղված իր խոսքում հիշատակել է նաև Արցախի Հանրապետությունը։

«Այստեղ տղերք կան, որ Արցախյան ազատամարտով անցել են․ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Սպարապետի գլխավորությամբ մենք կարողացանք համախմբվել, հաղթանակ տանել, ազատագրել մեր երկրի սահմանները՝ 8 հազար քառակուսի կիլոմետր։ Մենք բանակի կողքին ենք և մեր պարտքն ենք կատարում»,- ասել է Սասուն Միքայելյանը։

Հիշեցնենք, որ Սասուն ՄԻքայելյանը 2020 թվականից հետո իր հարցազրույցներում մշտապես նշում էր, որ պետք է Շուշին ու Հադրութը հետ բերեն, սակայն Արցախի վերջնական հանձնումից հետո խուսափում է լրագրողների հարցերին պատասխանել։

Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, սակայն վերջինս կրկին մեր զանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան