copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:50 24-01-2024

Ինչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ ապօրինի որոշում է կայացրել

ԲԴԽ մամուլի ծառայությունը իրազեկում է․

«Ի՞նչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել

Կարող եք միաժամանակ կամ հերթով դիմել Արդարադատության նախարարին կամ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Եթե այս մարմիններից գոնե մեկը գտնի, որ դատավորի արարքում խախտում կա, ապա գործը կբերի Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ վերջնական կորոշի՝ պետք է տույժ տալ դատավորին, թե ոչ: Դատավորի տույժը կարող է լինել նախազգուշացումից մինչև աշխատանքից ազատում:

Կարևոր է իմանալ, որ Բարձրագույն դատական խորհուրդը չունի լիազորություն առանձին գործերի քննության ընթացքին որևէ կերպ միջամտելու կամ դատավորից պահանջելու, որ այս կամ այն գործը չքննի:

Խորհուրդը նաև չի կարող սեփական նախաձեռնությամբ դատավորին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպե՞ս դիմել. դիմումը կարող է ուղարկվել փոստով կամ էլեկտրոնային նամակով՝

Արդարադատության նախարարին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ փոստային հասցե՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8 հասցեով։

Էթիկայի և կարգապահան հարցերի հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով։

Ուշադրություն՝ անստորագիր նամակներին ընթացք չի տրվում, այն պետք է լինի հայերեն, պարունակի դիմողի անունը, ազգանունը, վարչական մարմնի անվանումը, որին ուղղված է դիմումը, ներկայացվող պահանջը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, հետադարձ հասցեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ