copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:35 24-01-2024

ՏԿԵ նախարարը Լոռու մարզպետարանում ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։

Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։
Աճել են նաև Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։

Նախարարը նշել է, որ նախկին կարգավորումները թույլ չէին տալիս ապահովել համայնքների համաչափ զարգացում։ Իսկ ներկա կարգավորումներով համայնքների ֆինանսավորումը էականորեն աճում է, առանձին գործակիցներ են կիրառվում և արդյունքում բավական մեծ բյուջե է ձևավորվում։ «Բայց այդ գումարները պետք է խելամտորեն ծախսել։ Այդ գումարները պետք է ծախսել համայնքային այն խնդիրների վրա, որոնք լուծման են սպասում, այն խնդիրների համար, որոնց լուծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ էին պետք, բայց չկար»,-ընդգծել է նախարարը։

Նշենք, որ իրականացված փոփոխություններով՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում