copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 24-01-2024

Արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագի՞ր է մշակվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սեպտեմբերին բռնագաղթած արցախցիների համար դեռեւս նոյեմբեր ամսվանից սոցապնախարարությունում նոր նախագիծ է մշակվում, որի մասին արդեն արցախցիները տեղեկացված են: Խոսքը բնակարաններով ապահովելու ծրագրի մասին է։ Նախատեսվում է յուրաքանչյուր արցախցու 5 մլն դրամի սերտիֆիկատ հատկացնել, որոնք կօգտագործվեն բացառապես բնակարան գնելու պարագայում։

Ասենք, 4 հոգանոց ընտանիքը 20 միլիոն դրամ կստանա: Ընդ որում՝ այդ սերտիֆիկատների համար գործակիցներ կիրառելու հարցն էլ են քննարկում, ասենք, Երեւանից դուրս` մարզերում բնակարաններ ձեռք բերելու պարագայում սերտիֆիկատների դեպքում կգործի 1.6 գործակիցը, այսինքն՝ այդ 5 միլիոնը 1.6-ով կավելանա: Իսկ սահմանամերձ գյուղերում քննարկվում է ավելի մեծ գործակից:

Միայն Երեւանում է սերտիֆիկատն իր չափով գործելու, թեեւ ամենաբարձր գները հենց Երեւանում են։ Նախագիծը, սակայն, դեռեւս միս ու արյուն չի ստացել, եթե ստանա, ապա իշխանություններին կհաջողվի մայրաքաղաքն ազատագրել արցախցիներից, քանի որ այդ գումարներով միայն մարզերում է հնարավոր բնակարաններ գնել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի