Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:14 23-01-2024

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի մորը պատկանող հեռուստաընկերությունն աղանդավորություն է քարոզում

Oragir.News-ի խմբագրությունն այսօր տեսանյութ է ստացել քաղաքացուց: Տեսանյութն այն մասին է, թե ինչպես են աղանդավոր քարոզիչները, օգտագործելով «Ցայգ» ՀԸ-ի վճարովի եթերը, զբաղվում կրոնական քարոզչությամբ:

Պարզելու համար՝ ով է եթերի պատասխանտուն, և արդյոք ղեկավարությունը տեղյա՞կ է եթերի բովանդակությունից, Oragir.News-ը կապ հաստատեց «Ցայգ» ՀԸ, որտեղից մեզ փոխանցեցին, որ այդ ժամի եթերի պատասխանատուի աշխատանքային ժամն ավարտվել է, և հեռուստաընկերությունում այդ ժամին չկա մեզ հուզող հարցերին հստակ պատասխանող որևէ անձ:

Նշենք, որ նման բովանդակությամբ եթերների նախադեպ նույն հեռուստաընկերությունն էլի է ունեցել: Հեռուստաընկերությունը պատկանում է Մարգարիտա Մինասյանին, որ հանդիսանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրը, ով՝ որպես հաղորդավար, 1999-2006 թվականներին աշխատել է նույն հեռուստաընկերությունում, իսկ 2012 թվականից հանդիսացել է «Ցայգ» ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող:

ՀԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանը, 2019-ին hraparak.am-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ, խոսելով թեմայի մասին, արտահայտել է հետևյալի մասին. «Ես իմ երեխաներին ազատ եմ մեծացրել՝ իրենց մտածելակերպի եւ տեսակետներն արտահայտելու մեջ: Հիմա էլ տարօրինակ ոչինչ չկա: Նազելին՝ որպես պատգամավոր, պարտավոր է հանդես գալ պաշտոնյայի դիրքերից, պաշտպանել իր ընտրողների շահերը, ինչը ես նորմալ ու բնական եմ համարում»:

Ավելի վաղ հանրության շրջանում քննադատության արժանանալով՝ Նազելի Բաղդասարյանը, որ դեռ ԱԺ պատգամավոր էր, հայտարարություն է կատարել՝ նշելով. «Հայտնելով իմ պաշտոնական դիրքորոշումը՝ կարծում եմ, որ տվյալ հաղորդումը խտրականություն է քարոզում, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Ուստի հեռուստաընկերության տնօրինությանը, սեփականատերերին ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկում եմ վերանայել տվյալ հաղորդման հեռարձակումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել