Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:40 07-06-2022

Հանրային հեռուստաընկերությունն այնքան ազատ է, որ շատ դեմքեր հրաժարվում են մասնակցել կազմակերպված բանավեճերին. Ս. Գաբրիելյան

Հանրային հեռարձակման խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ԱԺ-ում ներկայացնում է գերատեսչության՝ 2021 թվականի բյուջեի կատարողականը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական խաղերը Հանրային հետուստաընկերության եթեր են վերադարձել.

«Գնահատականը ոչ թե ես, այլ մեր քաղաքացիներն էլ են տեսնում, թե Հանրային հեռուստաընկերությունը եթերում որերորդ տասնյակում է հայտնվում ընդհանրապես մեր հեռարձակողների մեջ, և նաև մի տարօրինակ դեպք է ստացվում, որ Հանրային հեռուստաընկերությունն այնքան ազատ է, որ այսօր մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ մեր հանրային շատ ու շատ դեմքեր իրենք են հրաժարվում մասնակցել հանրային հեռարձակողի կողմից կազմակերպված բանավեճերին, քաղաքական հարցազրույցներին․ և այս առումով էլ, կարծում եմ, որ այս մասով ազատությունը մեծ է։ Հուսով եմ՝ մեր ընդդիմադիր գործընկերներն ավելի շատ կգան Հանրային հեռուստաընկերություն։ Եթե ժամանակին խոսովում էր սև ցուցակների, մարդկանց արգելքի մասին , այս պահին հակառակ պատկերը տեսնում ենք երբեմն՝ ցավոք սրտի» ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել