copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:10 23-01-2024

Մեղրին դատարկելու և հանձնելու վերաբերյալ տեղեկությունը կեղծ է․ ավագանու անդամ

Նախորդ շաբաթ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Մեղրիից հանում են պետական հաստատությունները, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի տեղի գրասենյակը, ՊԵԿ սպասարկման Մեղրու կետը, Մեղրու դատարանը, զինկոմիսարիատը։ Նշվում էր, որ պետությունը ուղղակի կամ անուղղակի քայլերով նպաստում է, որ Մեղրին դատարկվի, որպեսզի հանձնվի Ադրբեջանին։

Մեղրի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արմեն Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Մեղրին դատարկելու, հանձնելու վերաբերյալ տեղեկությունն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, սուտ է։ Այն որ դիահերձարան չկա, Կադաստրի աշխատանքից կամ հարկայինը տեղափոխել են, այո, դրանք ընդհանուր առմամբ շատ վատ երևույթներ են ու անհարմարության մեջ են դնում քաղաքացիներին, բայց որ դա պատճառ չէ, որ Մեղրին դատարկվի։ Ես որևէ մեղրեցու չգիտեմ, որ դրա պատճառով Մեղրիից դուրս է եկել։

Մեղրին դատարկելու, հանձնելու մասին հայտարարություններ անելով ավելի շատ թշնամու ջրաղացին են ջուր լցնում»,- ասաց ավագանու անդամը։

Նրա խոսքով՝ վերջրես ազատել են Կադաստրի աշխատակիցներին, ինչպես նաև կրճատել են ՊԵԿ աշխատակցի հաստիքը։ Հիմա գործարքներ կատարելու համար ստիպված են լինում կամ օնլայն դիմել, կամ հասնել մարզկենտրոն Կապան։

«Զանգում ենք Կադաստրի կոմիտե, ասում են՝ էլեկտրոնային տարբերակով, բայց էլեկտրոնային տարբերակը բավականին բարդ է։ Նաև ՊԵԿ աշխատակցի հաստիքն են կրճատել, հիմա հասարակ մի տեղեկանք վերցնելու համար պետք է դիմում գրես, այն գնա Կապան կամ Երևան, օրերով սպասես։ Նման հասարակ բաների համար մարդիկ պետք է ուրիշ քաղաք գնան։ Ընդամենը կարելի էր 1 հաստիք տալ, քանի որ Մեղրի համայնքը 12․000-ից ավելի բնակչություն ունի»,- ասաց Արմեն Հայրապետյանը։

Մեղրիում մյուս կարևոր խնդիրն էլ դիահերձարանի բացակայությունն է։ Ավագանու անդամն ասում է՝ հատկապես այս օրերին, երբ ձյուն և բուք է, մահացածին մի կերպ են հասցնում Կապանի դիահերձարան։

«Հենց հիմա այստեղ ձյուն է, բուք է, դիահերձարանը չկա։ Պատկերացրեք հանգուցյալի ընտանիքի անդամների վիճակը, բացի այն, որ հարազատ են կորցրել, իրենց հոգեբանական վիճակը, մի հատ էլ պետք է մտածեն, թե Կապանից ոնց են գալու, մահացածի մարմինը տանեն Կապանի դիահերձարան, նորից բերեն»,- ասաց Արմեն Հայրապետյանը,ապա հավելեց, որ դիահերձարանի շենքը 1 տարուց ավելի է, ինչ այրվել է։ Ավագանու անդամի խոսքով՝ դիահերձարանի շենքի նախագծային աշխատանքները իրականցվել են, բայց դեռ երկար գործընթաց կա, մինչև շինարարական աշխատանքներ մեկնարկեն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը