Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:33 22-01-2024

Հայոցը Հայաստանի փոխարինելով՝ փորձում են նեղացնել պետության սահմանները․ հայագետ

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Վանո Եղիազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սա գործող իշխանությունների կողմից վարվող պետական քաղաքականության շարունակությունն է․

«Դա այս իշխանության վարած քաղաքականությունն է։ Հայոցը Հայաստանի փոխարինելով՝ փորձում են նեղացնել մեր պետության սահմանները՝ անցյալին հրաժեշտ տալով, այս պետությունը պահելու իրենց ծրագրի վրա հենվելով։ Բոլոր իշխանությունները գալիս են, գնում են, իրենց քաղաքականությունն իրենց հետ բերելով կամ տանելով։

Ինչ վերաբերում է «Հայոց»-ին, ապա դա հայերի պատմությունն է, մեր ժողովրդի պատմությունն է, որը շատ հին է, իսկ Հայաստանի պատմությունը շատ կարճ պատմություն ունի, կոնկրետ, եթե նկատի ունեն ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, ապա այն շատ կարճ պատմություն ունի։

Մեծ հաշվով վերնագիրն ու բովանդակությունը առհասարակ պետք է համապատասխանեն իրար, եթե բովանդակությունը հայոց ազգի պատմությունն է, ապա «Հայոց պատմություն» թողնելը ճիշտ է, եթե գրքի բովանդակությունը միայն այս Հայաստանի պատմությունը պետք է լինի, ապա թող գիտական առումով դառնա «Հայաստանի պատմություն»։ Բայց ես ոնց հասկանում եմ, հայ ժողովրդի, հայոց ազգի պատմությունն է, ուստի պետք է «Հայոց պատմություն» մնա»,- եզրափակեց Վանո Եղիազարյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան