Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:22 21-01-2024

Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել Հայիթիում առևանգված միանձնուհիներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը կոչ է արել ազատ արձակել պատանդներին, այդ թվում՝ վեց միանձնուհիներին, որոնց առևանգել էին ուրբաթ օրը Հայիթիում, և ասել, որ աղոթում է այդ երկրում սոցիալական ներդաշնակության համար։

Զինված գրոհայինները Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում առնվազն վեց միանձնուհիներով ավտոբուս են գրավել և շարժվել անհայտ ուղղությամբ՝ պատանդ վերցնելով բոլոր ուղևորներին, հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Հաիթիի կրոնական խմբերի համաժողովին:

«Ցավով տեղեկացա Հայիթիում մի խումբ մարդկանց առևանգման մասին, այդ թվում՝ վեց կրոնավոր քույրերի», - ասել է Հռոմի պապն իր շաբաթական «Անգելուս» աղոթքից հետո:

«Նրանց ազատ արձակման իմ անկեղծ խնդրանքով ես աղոթում եմ երկրում սոցիալական ներդաշնակության համար և կոչ եմ անում բոլորին վերջ տալ բռնությանը, որը մեծ տառապանք է պատճառում այս սիրելի բնակչությանը», - ավելացրեց նա:

Բռնությունը Հայիթիում ամիսներ շարունակ աճում է, քանի որ ավազակախմբերը ձգտում են ճնշել ժամանակավոր վարչապետ Արիել Հենրիին` փետրվարի 7-ին նրա իշխանությունն ամրապնդող քաղաքական համաձայնագրի ավարտից առաջ:

Բռնությունը տեղի է ունենում հունվարի 26-ին սպասվող դատարանի որոշման նախօրեին՝ Քենիայի գլխավորած բազմազգ ուժեր ներգրավելու՝ երկրում ավազակության դեմ պայքարելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով