copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:57 20-01-2024

Կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

Հունվարի 19-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։ Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաչքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։

ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, վերստին շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով։

Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ