copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:03 19-01-2024

Արցախցի Քրիստինե Բաղդասարյանին հրաժարվում են տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

Անձնագրային բաժանմունքներում արցախցիների անվերջ հերթերը, բաժանմունքի որոշ աշխատակիցների անտարբեր վերաբերմունքն ու քաղաքացիների հարցերն անպատասխան թողնելն այնքան անտրամաբանական չեն, որքան Արցախում մի ամբողջ կյանք ապրելն ու բռնի տեղահանվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից զրկվելը։

Քրիստինե Բաղդասարյանը ծնունդով Սիսիանից է։ Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղ է տեղափոխվել 2004 թվականին պապիկի մոտ։ Արցախում ուսում է ստացել և հետագայում ամուսնացել։ Հենց այյդ ժամանակ առաջին անգամ հաշվառվել է Արցախում և ստացել 070 կոդով անձնագիր։

Նախօրեին Քրիստինեն Հրազդանի անձնագրային բաժանմունք է դիմել՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի համար։ Քրիստինեին ասել են, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չի կարող օգտվել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից՝ պատճառաբանելով ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը։ Բանն այն է, որ Քրիստինեի ծնողները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և այս պահին բնակվում են այնտեղ։ Անձնագրային բաժանմունքում Քրիստինեին առաջարկել են փոխել անձնագիրը և ձեռք բերել ՀՀ քաղաքացիության անձնագիր՝ միաժամանակ համարվելով Արցախից բռնի տեղահանված։

«Եթե իմ անձնագիրը 070 կոդով է, փաստը դա է, ապա ես ինչո˚ւ պետք է փոխեմ իմ անձնագիրը։ Ես ինչպե˚ս եմ դառնում ՀՀ քաղաքացի, երբ երկու անձնագիր եմ փոխել, երկուսն էլ՝ Արցախի Հանրապետության, և իմ գրանցումը ժամանակավոր չի, ես հիմնական ու փաստացի հաշվառվել եմ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Ես անձնագրային բաժանմունքում ասացի, որ չեմ փոխելու իմ անձնագիրը։ Նաև ասացի՝ հիմա որ Սյունիքը տան թշնամուն, ես համարվելո՞ւ եմ ՀՀ քաղաքացի, ինձ արտոնություններ տալո˚ւ են»,-ասում է Քրիստինեն։

Հասմիկ Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել