copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 19-01-2024

Օղակաձև զբոսայգում գտնվող «Նեմեսիսի» հուշարձանը չի քանդվելու․ քաղաքապետարան

««Օղակաձև» զբոսայգում գտնվող «Նեմեսիսի» հուշարձանը չի քանդվելու»,- այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից՝ անդրադառնալով «Օղակաձեև» զբոսայգու 4-րդ հատվածում մեկնարկած բարեկարգման աշխատանքներին։

««Նեմեսիս»-ի հուշարձանի տարածքը ավագանու նիստով որոշված և հաստատված տարածք է։ Ըստ այդմ հուշարձանը կառուցվել է ավագանու կողմից հաստատված տարածքում, այնպես որ հուշարձանի քանդման վերաբերյալ որևէ բան չի կարող քննարկվել»,- փոխանցեցին քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը։

Հուշարձանի բացումը քննադատվեց Թուրքիայի իշխանությունների կողմից, ինչին ի պատասխան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, շտապեցին «Նեմեսես» հուշարձանի տեղադրումը սխալ որոշում համարել։

«Կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- 2023 թվականի մայիսի 5-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նույն օրը՝ մայիսի 5-ին, Թուրքիայում տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նման կարծիք էր հայտնել․

«Չեմ ուզում՝ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում»։

Ի տարբերություն Փաշինյանի և Սիմոնյանի, Տիգրան Ավինյանը հակառակ կարծքին էր հայտնել․

«Բացառում եմ, որ «Նեմեսեսի» հուշարձանն ապամոնտաժվի․այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին»։

Նշենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու փակել էր հայկական օդանավերի համար իր օդային տարածքը։ Երրորդ երկիր Թուրքիայի օդային տարածքով գնալ հայկական ինքնաթիռները չէին կարողանում։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել էր Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում