Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:17 18-01-2024

Սահմանվեց սնդիկով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը ՀՀ-ից և ներմուծումը ՀՀ արգելվում է 6 ամսով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում սահմանեց Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից:

Այս նախագծով Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանից և ներմուծումը Հայաստան արգելվում է։

Կառավարության որոշմամբ դեռեւս 2023-ի օգոստոսին սահմանվել է նման ցանկ, որի գործողության ժամկետը 6 ամիս է:

Նախագծի հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 4-րդ կետով առաջարկվում է սահմանել սնդիկ պարունակող այն նյութերի անվանումները և դրանց համապատասխանող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը, որոնք շատ երկրներում նախկինում օգտագործվել են որպես կենսասպան (բիոցիդ, ախտահանիչ) նյութ, սակայն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար խիստ թունավոր հատկությունների պատճառով դրանց շրջանառությունը սահմանափակված է, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, իսկ դրանց փոխարեն օգտագործվում են սնդիկ չպարունակող ախտահանիչ և կենսասպան այլ՝ նվազ վտանգավոր նյութեր։

Նախագծով նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման արգելք՝ վեց ամիս ժամկետով։

Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։

Նախագծի ընդունումը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել