copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 18-01-2024

Դադարեցված են ոչ միայն բլոգեր «Դոգ»-ի, այլև «Հանրային ձայնի» ղեկավարի լիազորությունները

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանին կուսակցության շարքերից հեռացնելու և վերջինիս կողմից հավաք կազմակերպելու առնչությամբ:

Խորհուրդը նաև հայտնել է, որ դադարեցված են ոչ միայն «Դոգ»-ի, այլև Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի լիազորությունները, կասեցված են վերջինիս որոշումները:

Հայտարարությունը՝ ստորև.

«Ինչպես նախորդ հայտարարությամբ հայտնել էինք 09.01.2024թ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, հիմք ընդունելով կանոնադրության 3.8.5 կետը, այն է ( կուսակցության անդամի անդամությունը դադարում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում), դադարեցված է համարել Վարդան Յուրիկի Ղուկասյանի կուսակցության անդամությունը։

Այսօր լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի որոշումները, ըստ որի դրանք մտել են օրինական ուժի մեջ։

Այդ որոշումներով «Հանրային ձայն» կուսակցությունը ունի հետևյալ կազմը`

Կառավարման խորհուրդ։ 18 հոգի

Կառավարման Խորհրդի ղեկավար ` Արտակ Գավրուշայի Գալստյան

Խորհրդի որոշումներից հետո բլոգեր Վարդան Ղուկասյանը եթերով , իսկ այնուհետ սոցիալական կայքերով հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունից, որ իբր վերջիններս 19 հունվարի 2024թ ժամը 18։00 -ին հրավիրել են կուսակցության համագումար և հրավիրել է մարդկանց հավաքի։

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել հերքող հայտարարությամբ, սակայն ունենք մտավախություն որ որոշակի չիրազեկված մարդիկ կարող են այնուամենայնիվ հայտնվեն շփոթության մեջ և գնան հավաքի։

Այս առումով հայտարարում ենք , որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը համագումար չի հրավիրել, կազմակերպված հավաքի հետ առնչություն չունի, հավանական սադրանքների, հակօրինական, ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ չի հանդիսանում տվյալ հավաքի կազմակերպիչ։

Ինչպես նաև հաղորդում ենք ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունը օգտագործելով, այն էլ այն անձի կողմից, ով այլևս առնչություն չունի կուսակցության հետ, նման հավաք կազմակերպելը իր մեջ առերևույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ և քրեորեն պատժելի է և անհրաժեշտ է ձեռք առնել համապատասխան միջոցներ ապօրինի հավաք կազմակերպող բլոգերի ՀՀ ում գտնվող աջակիցներին բացահայտելու և հավաքի եկած քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը ապահովելու նպատակով։

Իրավապահներին նաև հայտնել ենք, որ խորհրդի նախագահի որոշմամբ դադարեցվել է մինչ այդ «Հանրային Ձայն» կուսակցության Երևանի ավագանու ֆրակցիաի ղեկավար Վահան Ավագյանին տրված լիազորագիրը, չեղյալ են հայտարարվել վերջինիս կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք չեն ստացել կառավարման խորհրդի հավանությունը։ Հայտնել ենք նաև , որ կուսակցության կնիքը 09. 01.2024թ ժամը 12։00 ից գտնվում է խորհրդի ղեկավարի նոր պաշտոնակատարի մոտ և նոր կնիք պատվիրելու այլ անձանց ցանկացած փորձ հակաօրինական է, քրեօրեն պատժելի, իսկ դրանով կամ նախկինով կնքված և խորհրդի կողմից չհաստատված ցանկացած փաստաթուղթ հակաօրինական և ուժ չունեցող»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը