copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 17-01-2024

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա

Հունվարի 18-19-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հայտնում է նա։