Ներքին 2 տարի առաջ - 17:00 17-01-2024

Տիրան Խաչատրյանի գլխին բազմաթիվ հարվածներ են հասցրել, նա օդ է կրակել․ փաստաբան

«Դեպքը քաղաքական հողի վրա տեղի չի ունեցել, ոչ էլ Արցախի անկման հետ է կապված»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով գեներալի մասնակցությամբ օրերս տեղի ունեցած վիճաբանությանը։

Փաստաբանի խոսքով՝ Տիրան Խաչատրյանը խմած չի եղել, իսկ իրեն ամրակցված հրազենից կրակել է օդ, ոչ թե ինչ-որ մեկի ուղղությամբ։

«Կրակն ունեցել է նախազգուշական բնույթ և նպատակ է հետապնդել իր կյանքին և առողջությանը ապառնացող վտանգը չեզոքացնել։ Տիրան Խաչատրյանին մի շարք մարմնական վնասվածքներ են հասցվել, մասնավորապես գլխի շրջանում բազմաթիվ հարվածներ են հասցրել և հենց այդ ծեծի արդյունքում էլ նա որոշում է կայացրել օդ կրակելու միջոցով իր վրա հարձակված անձանց զսպելու»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկն իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հունվարի 15-ին որոշեց խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում