Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:30 16-01-2024

Օտարերկրացիների համար Սուրբ Սոֆիայի տաճար այցելությունը դարձել է վճարովի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար-խմբ.) այցելություններն այսուհետ օտարերկրյա զբոսաշրջիկների համար կլինեն վճարովի։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ տաճարի մուտքի արժեք կկազմի 25 եվրո։ Նոր կանոնները գործում են հունվարի 15-ից։

Զբոսաշրջիկների համար Սուրբ Սոֆիայի տաճար մուտքը կկազմակերպվի հարավային ճեմասրահից՝ պատկերասրահի և բյուզանդական խճանկարի հարկը այցելելու համար։ Այցելուների համար մշակվել է բջջային աուդիոուղեկցող՝ 23 լեզուներով։ Ցանկության դեպքում նրանք կարող են ստանալ ականջակալներ և ինքնուրույն շրջել տաճարով։

Միևնույն ժամանակ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր գալիս են տաճար աղոթելու համար, մուտքն անվճար է։ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության փոխանցմամբ՝ մզկիթ այցելության նոր կանոնները թույլ կտան վերացնել հերթերը, ինչպես նաև պլանավորել այնտեղ իրականացվող վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ինի հրամանով։ 1453 թվականին Ստամբուլի գրավումից հետո տաճարը շուրջ 5 դար գործել է մզկիթի կարգավիճակով, իսկ 1936 թվականին Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն այն վերածեց թանգարանի։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020թ. հուլիսին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերածվեց մզկիթի և հենց այդ ժամանակ էլ այցելությունները դարձել էին անվճար։



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից