Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:36 16-01-2024

Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը թանգարանից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ֆրանսիական Le Point պարբերականը, հայտնում է. «Թուրքիայի ճնշմամբ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից»: Թե ինչու է Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը (որն առանձնապես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ) որոշել նման քայլի գնալ, հասկանալի է:

Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ գործող իշխանությունները, որոնք հեռու են արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից: ԱԺ պատգամավորները, որ պետական բյուջեի հաշվին պաշտոնական այցերով որեւէ երկիր են գնում, փաստորեն, ոչ թե աշխատում են, խորհրդարանական դիվանագիտություն իրականացնում, այլ հաճախ շրջագայում են որպես տուրիստներ: Օրինակ՝ դեռ 2022թ.-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկշաբաթյա աշխատանքային այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:

Պատվիրակության կազմում 7 անձ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ այլոք: Նախորդ տարի էլ, նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր հուլիսի 16-21-ը գործուղվել Ռուանդա՝ մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: Ստացվում է, որ հայրենի իշխանությունները մեծ թվով գումարներ են ծախսում գործուղումների մեկնելու համար, հետո պատճառաբանում են, թե այս գործուղումներով դիվանագիտական կապեր են հաստատում այլ երկրների հետ՝ հանուն պետական շահի, բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն ծառայում մեր պետությանը:

Ապացույցը Ռուանդայի կողմից կայացված խայտառակ հակահայկական որոշումն է, որի մասին, ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտարարել ոչինչ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում անգամ հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի հետ կապեր հաստատել, որ գոնե եղած ավանդույթներն ու կառույցները պահպանվեն: Ձախողումներ են ամենուր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ