copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:19 15-01-2024

Այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը նշում է. «Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։ Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։ Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։

Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։ Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը