copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:42 13-01-2024

ՔՊ-ականներն արդեն «չափերն անցե՞լ» են. Փաշինյանը թիմակիցներին նախազգուշացում է տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի ներսում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, թիմակիցներին նախազգուշացում է տվել՝ ով համարձակվի ներգրավվել կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, ամենայն խստությամբ պատժվելու է:

Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այս շաբաթվա ընթացքում ամեն օր վարչության փակ նիստեր եղան, իսկ հինգշաբթի էլ տեղի ունեցավ հանդիպում կուսակցության նախաձեռնող խմբի հետ. այն, ի տարբերություն վարչության նիստի, ավելի լայն կազմով է անցնում:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թիմակիցների հետ այս հանդիպումներն ու կուսակցական նիստերն իսկական դասախոսության ֆորմատով են անցնում: Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ:

Բացի սա, թիմակիցների հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է:

Նիստերի ժամանակ խոսում է այդ երեւույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ականներին զգուշացրել է՝ կոռուպցիայի համար մեղադրվողներին ներում-բեկում չի լինելու, հեռացվելու են թիմից ու խստորեն պատժվելու:

Հավանաբար, ՔՊ-ականներն արդեն չափերն անցել են, հարստացել մեծ տեմպերով, դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նախազգուշացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է