copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:30 12-01-2024

Եթե այսպես շարունակվի, Արմեն Գրիգորյանը եվրոպական գեյ պարադներին էլ կմասնակցի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը, որն այլ մանրամասներ չի հայտնել:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Այս մասնակցությունն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, և ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանի մասնակցությունը Մալթայի համաժողովին «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել:

Oragir.News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հեռանկարային Հայաստանի մասնակցությունն այս հանդիպմանը, ինչին պատգամավորը հակիրճ պատասխանեց. «Սենց որ գնա Արմեն Գրիգորյանը եվրոպական բոլոր գեյ պարադներին էլ կմասնակցի։ Այսքանն է պատասխանս»։

Մեր հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է մասնակցի նմանատիպ համաժողովներին՝ պատգամավորը պատասխանեց. «Եթե կարծում եք, որ գեյ պարադներին մասնակցությունը նորմալ է, թող մասնակցեն»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորիներից, սակայն նրանք կա՛մ հրաժարվում էին մեր հարցերին պատասխանելուց, կա՛մ մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնում։ ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունն առհասարակ հրաժարվում է մեկնաբանություններ հնչեցնելով՝ պատճառաբանելով, որ հեռախոսով հարցազրույց չեն տալիս։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ