copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 12-01-2024

Ես Հայկ Մարությանի ստենդափի մասնակիցը չեմ ուզում դառնալ․ Վահան Ավագյան 

««Հանրային Ձայն» խմբակցության մանդատը երևանցիների համար է ծառայում, և ես Հայկ Մարությանի ստենդափի մասնակիցը չեմ ուզում դառնալ, ես ընդամենը իրեն կասեմ, եթե ասելիք ունես, այլ ոչ թե շոու ես անում, արի նիստի ու տե՛ս, ով մանդատ ունի և ով չունի, և ում մանդատը իրենց ընտրողների համար ոնց է ծառայում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրուցում ասաց «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը պատասխանելով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա գրառմանը։
Նրա խոսքով՝ այս օրերին խմբակցության անդամները փակ նիստ են անելու, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։

Հարցին՝ հավանակա՞ն է, որ կուսակցության ղեկավարները չկարողանան համաձայնության գալ և լուծարեն կուսակցությունը, կամ ավագանիները վայր դնեն իրենց մանդատները, Ավագյանը պատասխանեց․
«Ոչ, ինչի համար պետք է մանդատ վայր դնենք։ 22 հազար երևանցի մեզ ձայն է տվել, որ աշխատենք, «Գելլափ»-ն էլ է ասում, որ ամենալավը «Հանրային Ձայն»-ն է աշխատում։ Մենք ի շահ երևանցիների ենք աշխատում, դիվիդենտներ չենք հավաքում՝ այլ մարդկանց գործողությունների վրա, մենք անում ենք մեր աշխատանքը, որ մեզ ընդունեն, սիրեն և հարգեն»,- եզրափակեց Վահան Ավագյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել

Հիշցնենք նաև, որ երեկ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էին, թե դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել