copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:51 05-10-2022

Երբեք էլ Հայկ Մարությանի ֆանատը չեմ եղել, շատ էլ, որ հիմա վերադարձել է իր բուն մասնագիտությանը. Թեհմինե Վարդանյան


Ինչպես հայտնի է, պատերազմի պատճառով Հայկ Մարությանը չեղարկել էր դեռ ամիսներ առաջ անոնսվող իր « Քաղաքապետը» մոնոներկայացման սեպտեմբեր ամսվա իր բոլոր ներկայացումները: Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան։ Չնայած նրան, որ հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացավ ներկայացման պրեմիերայից հետո, քանի որ հանդիսատեսների սպասելիքները չէին արդարացվել մենք tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ քաղաքացիները նույն ակտիվությամբ փորձում էին ձեռք բերել մոնոներկայացման տոմսերը։

Երևանի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ներկայացումը չեմ դիտել, չեմ էլ պատրաստվում, գուցե մի օր դիտեմ, բայց չեմ պատրաստվում ինձ կոտորելով տոմս ձեռք բերեմ և գնամ այդ ներկայացմանը։ Կլինեն տոմսերը հանրամատչելի գուցե մի օր, բայց չեմ պատրաստվում հրատապ սպառմամբ տոմս ձեռք բերեմ»։

«Երբեք էլ Հայկ Մարությանի ֆանատը չեմ եղել, շատ էլ, որ հիմա վերադարձել է իր բուն մասնագիտությանը, անհաղորդ եմ այդ ներկայացման հետ կապված, որովհետև երկու թևի է բաժանված հանրությունը. մի թևի մոտ հետաքրքրություն կա՝ այդ ի՞նչ ձայնային հաղորդագրություններն են, ինչի՞ մասին է խոսքը, ինչ է բացահայտելու, շատերը վախենում էին, մտածելով, որ իրենք էլ ունեն ձայնային հաղորդագրություններ»։

Հարցին, թե Դուք ունեք ձայնային հաղորդագրություններ Մարությանին ուղված՝ Վարդանյանը պատասխանեց. «Ես առնչություն Մարությանի հետ երբևէ չեմ ունեցել, ձայնային՝ առավելևս։ Ես Մարությանի հեռախոսահամարն էլ չեմ ունեցել»։

Խոսելով ներկայացման ժամանակ արված բացահայտումներից՝ Վարդանյանն ասաց. «Ինչ վերաբերում է ներկայացմանը, բացահայտումներին, որպես այդպիսին զուտ լսել եմ, որ ներկայացումը ոչնչի մասին է, ինչ-որ կենտրոնական իշխանության հնչեցվող մեղադրանքներ, բայց չմոռանանք, թե այդ մեղադրանքներ հնչեցնողն ով է»։

Խոսելով Մարությանի մասին, որպես դերասան՝ Վարդանյանն ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով, շուրջ 70-80 տոկոսը ներկայացման գովազդ էր, ինքնագովազդ։ Այն, որ Մարությանը փայլուն դերասան և պրոդյուսեր է դրանում կասկած չունեմ, ուրախ եմ, որ վերադարձել է իր մասնագիտությանը, ամեն մարդ պետք է իր վերմակի գյորա իր ոտքը երկարացնի»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում