copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:22 12-01-2024

Հովիկ Աղազարյանը՝ սկանդալային պատմության կիզակետում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հովիկ Աղազարյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ։

Դեկտեմբերի 25-ին նրան է զանգել ՊՎԾ աշխատակից Արման Սմբատյանը եւ հայտնել, որ իր ծանոթներից Հայկը զանգահարել է իրեն եւ տեղեկացրել, որ մի կին ասել է, թե Աղազարյանին 23 հազար դոլար է տվել՝ շինթույլտվություն ստանալուն օժանդակելու համար, սակայն պատգամավորը ո՛չ օգնել է, ո՛չ էլ փողն է հետ տվել: Սմբատյանը պատգամավորին է ուղարկել ձայնային հաղորդագրություն, որտեղ կինը պնդել է, որ փող է տվել Աղազարյանին։ Աղազարյանն առաջարկել է հանդիպում եւ առերեսում կազմակերպել կնոջ հետ, որի ժամանակ ինքը կապացուցի, որ նման բան չկա, հակառակ դեպքում դիմելու է իրավապահներին։

Որոշ ժամանակ անց Աղազարյանին փոխանցել են, որ կինը չի ցանկանում հանդիպել: Սակայն Աղազարյանը ներկայացել է իրավապահ մարմիններ եւ հաղորդում տվել այդ մասին։ Երեկ պատգամավորը հայտնեց նաեւ, որ առայժմ իրավապահները չեն պարզել իրեն զրպարտող կնոջ ինքնությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը