Ural Airlines-ը վերսկսում է Սոչի-Երևան-Սոչի չվերթները
Սոչիի օդանավակայանից Ural Airlines-ը վերսկսում է թռիչքները դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները կսկսվեն հունվարի 16-ից և կիրականացվեն հարմարավետ Airbus A320 ինքնաթիռներով՝ շաբաթական 2 անգամ 162 ուղևորի նստատեղով։
Երեքշաբթի օրերին. մեկնում Երևան ժամը 12:00-ին ժամանումը Սոչի 15:10-ին
Հինգշաբթի օրերին. Մեկնում Երևան ժամը 16:00-ին Ժամանում Սոչի 19:30-ին
Տոմսերը վաճառվում են՝ սկսած 5475 ռուբլուց միակողմանի։