copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:25 09-03-2026

Turkish Airlines-ը մինչև մարտի 20-ը չեղարկել է Իրան չվերթները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատճառով մի շարք չվերթներ են չեղարկվել։

«Pegasus Airlines»-ը չեղարկել է դեպի Իրան չվերթները մինչև մարտի 12-ը, իսկ «Turkish Airlines»-ը՝ մինչև մարտի 20-ը։

Ուրալօղլուն նաև նշել է, որ մինչև մարտի 13-ը չեղարկվել են Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Բահրեյն, Աբու Դաբի և Դամմամ չվերթները։ Նա նաև հավելել է, որ «Turkish Airlines»-ին և «Pegasus»-ին պատկանող երկու ինքնաթիռ ներկայումս գտնվում են Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, իսկ «Tailwind Airlines»-ի կողմից իրաքյան ընկերությանը վարձակալված մեկ ինքնաթիռ ներկայումս գտնվում է Իրաքում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված