copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:22 11-01-2024

«Նոր Զովքում» և մեկ այլ խանութում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում՝ անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում, ժամկետանց և վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել այդ խանութներում։

Արդյունքում «Նոր Զովքում» հայտնաբերվել է ժամկետանց մսային արտադրանք` հում, ապխտած, պաղեցված (1 հատ), կարմիր պղպեղով երշիկ` եփած, մսային արտադրանք, պաղեցված (1 հատ), քաղցրասերուցքային կարագ էքստրա՝ 2 տուփ, կարագ (պաստերիզացված սերուցք)՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև չափածրարված սննդամթերք, որի վրա բացակայել են պիտանիության ժամկետը և պահման պայմանները` 11 կգ լոռի պանիր, 3 տուփ հալած բուսաճարպային խառնուրդ, ինչպես նաև սալյամի երշիկ` 2 կգ, որի վրա բացակայել է սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշը:

Անհատ ձեռնարկատիրոջը պատկանող խանութում հայտնաբերվել է ժամկետանց կրեմային խմորեղեն (3 տուփ), ապխտած պանիր (13 տուփ), ջերկի (1 հատ), աջարական խաչապուրի (9 հատ), ինչպես նաև թերի մակնշմամբ ձկան ֆիլե (2 տուփ)։

Նշված ապրանքները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ