Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 10-01-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կատարի Հանրապետության վարչապետի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կատարի Հանրապետության վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 10 Յունուար 2024֊ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը վարչապետարանին մէջ շուրջ մէկ ժամ հանդիպում ունեցաւ Քաթարի վարչապետ Մուհամմէտ Պըն Ապտ Ալ֊Ռահման Պըն Ճասէմ Ալ֊Սանիի հետ, ներկայութեամբ Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանի, Թեմի Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանի, Ս. Աթոռիս Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերէճեանի եւ Լիբանանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի։

Հանդիպումը տեղի ունեցաւ երեք յաջորդական հանգրուաններով։ Առաջին հանգրուանը՝ պատուիրակութեան ներկայութեամբ. Վեհափառ Հայրապետը անդրադառնալով 12 տարի առաջ Քաթարի էմիրին հետ ունեցած հանդիպումին՝ յիշեցուց, թէ երեք բառերով բնորոշած էր Քաթարի ընթացքը՝ զարգացում, չափաւորութիւն եւ երկխօսութիւն։ Այսօր ուրախ եմ հաստատելու, որ վերանորոգ կերպով Քաթարը կը շարունակէ իր ընթացքը՝ միջազգային համայնքին մէջ իր կարեւոր դերակատարութեամբ եւ Միջին Արեւելքէն ներս իր վճռորոշ դերով՝ կարգ մը բարդ խնդիրներու գծով, յատկապէս Իսրայէլի պատերազմը Կազայի դէմ ու Լիբանանի նախագահական ընտրութիւնը։ Ապա, Նորին Ս. Օծութիւնը խօսեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան եւ Սփիւռքի հայ գաղութներուն մասին։ Այս ծիրէն ներս, ան անդրադարձաւ Քաթարի հայ գաղութին։ Այս գծով Մեսրոպ սրբազան անհրաժեշտ տեղեկութիւնները փոխանցեց վարչապետին։ Ապա, Նորին Սրբութիւնը վարչապետէն խնդրեց, որ պետութեան կողմէ հողաշերտ տրամադրուի մեր գաղութին՝ եկեղեցւոյ շինութեան համար։ Հայրապետը նաեւ անդրադարձաւ միջ֊կրօնական երկխօսութեան կարեւորութեան եւ այդ գծով Քաթարի իւրայատուկ դերին։

Պատասխանելով Վեհափառ Հայրապետին՝ վարչապետը նախ մեծ ուրախութեամբ ողջունեց Հայրապետին այցելութիւնը, որ կը կատարուէր ընդառաջելով իր իսկ կողմէ յղուած պաշտօնական հրաւէրին։ Վարչապետը յայտնեց, թէ Քաթարը կը շարունակէ այն ուղին, որ Նորին Սրբութիւնը տարիներ առաջ պարզած էր նախկին էմիրին։ Վարչապետը ըսաւ, որ հարցերու լուծման գծով մեր նպատակը միշտ եղած է արդարութիւն ու չէզոքութիւն։ Խօսելով հայ համայնքին մասին՝ ան իր բարձր գնահատանքը յայտնեց եւ ընդգծեց, թէ ուր որ հայ ժողովուրդը բնակած է՝ հաւատարիմ մնացած է իր բնակած երկրին եւ պահած է իր մշակոյթը, լեզուն եւ ինքնութիւնը։ Ինչ կը վերաբերի հողաշերտին, վարչապետը ըսաւ, որ ինք պիտի փորձէ օգտակար հանդիսանալ հայ համայնքին հող տրամադրելու համար։

Հանդիպման երկրորդ հանգրուանին, Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Լիբանանի խորհրդարանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։ Լայնօրէն խօսուեցաւ Լիբանանի նախագահական ընտրութեան առնչուած աշխատանքներուն, նախաձեռնութիւններուն եւ մտահոգութիւններուն մասին։ Վարչապետը շեշտեց շուտափոյթ ընտրութիւն կատարելու հրամայականը՝ միաժամանակ յայտնելով, որ յառաջիկային Լիբանանի նախագահական ընտրութեան հարցով մօտէն զբաղելու կոչուած յանձնախումբը (Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Ֆրանսա, Սէուտական Արաբիա, Եգիպտոս եւ Քաթար), իր նախագահութեամբ, պիտի լծուի աշխատանքի։

Հանդիպման երրորդ հանգրուանը կայացաւ Նորին Սրբութեան եւ վարչապետին միջեւ, ուր Հայրապետը անդրադարձաւ կարգ մը հարցերու»,- ասվում է հաղորդդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին