Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:41 10-01-2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և պահանջել ազատ արձակել իր քաղաքացուն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն», - նշել են գերատեսչությունից՝ կամայական որակելով Ադրբեջանում ֆրանսիացու կալանավորման գործողությունը։

Ըստ ֆրանսիական արտաքին դիվանագիտական գերատեսչության՝ մինչ այժմ Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել կալանավորված քաղաքացուն, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։

«Ինչպես մենք արդեն հնարավորություն ենք ունեցել ասել Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ լրտեսության կասկածանքով Բաքվում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ադրբեջանական դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամսով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել