copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 10-01-2024

Մետրոպոլիտենում սպասվում են թարմացումներ. նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը կհամալրվի . հունվարի 15-ին գիծ դուրս կգա 3 վագոնով ևս մեկ շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը ուրախությամբ նշեց, որ 2023 թվականը մետրոպոլիտենի համար բավականին հաջող տարի է եղել:

«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ շուրջ 1 մլրդ․41 մլն․ դրամի հաշվին ձեռք են բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և 4300 մետր ռելս»,- ասաց նա:

Սեդրակյանը նշեց, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա մոտավորապես 32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ