copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:39 09-01-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը պաշտոնական այց կկատարի Կատարի Հանրապետություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը պաշտոնական այց կկատարի Կատարի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Այսօր՝ Երեքշաբթի, 9 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս մեկնեցաւ Տոհա (Քաթար)՝ պետութեան հրաւէրով: Եռօրեայ այցելութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետը հանդիպումներ պիտի ունենայ պետական պատասխանատուներու, ինչպէս նաեւ Քաթարի հայ գաղութին հետ:

Յիշեալ այցելութեան ընթացքին, Նորին Ս. Օծութեան ընկերացող պատուիրակութեան մաս կը կազմեն Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճեան, Արաբական Միացեալ Էմիրութեանց թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեան, Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան եւ ներկայացուցիչներ Քաթարի գաղութէն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում