copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:09 08-01-2024

Տիկի՛ն Անդրեասյան, շնորհակալ եղեք, որ ունիտազը չի տվել ձեր ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

«Ցույց տվեք, որ դուք կարող եք չկզել, չիջնել քաղաքական հրահանգների տակ»։ Այս մասին այսօր դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավորին։

Զոհրաբյանի բնորոշմամբ, հիմա ՀՀ-ում տեղի ունեցողը բնորոշ է տոտալ բռնապետություններին։

«Լռեցվում են Նիկոլ Փաշինյանի բոլոր հիմնական ընդդիմախոսները։ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է, դրա համար նա սրբազան պայքար է սկսել ինտելեկտի դեմ»,- նշեց նախկին պատգամավորը։

Ըստ Զոհրաբյանի, Փաշինյանի մարզային այցերը ևս ինտելեկտի դեմ պայքարի դրսևորում են, որպեսզի հասարակության ռուչկայամոլ հատվածը ասի՝ տես նա մեզանից մեկն է։

Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել և նա փորձում է նման այցերով բարձրացնել այն։

«Տիկի՛ն Անդրեասյան, շնորհակալ եղեք, որ ունիտազը չի հանել, տվել ձեր ձեռքը։ Հասկանում է, որ իր ռեյտինգը գահավիժում է, դրա համար անցել է ռուչկաներին, դուշերին ու կախիչներին. որպեսզի հասարակության ռուչկայամոլ հատվածն ասի՝ տե՛ս, ինքը մեզնից մեկն է»,- նշել է Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում