Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:51 07-01-2024

Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է զոհված զինծառայողների ընտանիքների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների ընտանիքների հետ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Պատարագից առաջ երկրի ղեկավարը հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամների հետ: Նշվում է, որ «Պուտինը բավականին մանրամասն զրույց է ունեցել ընտանիքների հետ, շփվել ինչպես այրիների, այնպես էլ երեխաների հետ»։

«Ամենասիրված, երկար սպասված քրիստոնեական տոներից մեկը միլիոնավոր մարդկանց միավորում է բարության, ողորմության և արդարության իդեալների շուրջ: Այս անսասան արժեքները առանձնահատուկ դեր են խաղում մեր երկրի պատմության մեջ, դարեր շարունակ նրանք ծառայել են որպես հուսալի հոգևոր և բարոյական աջակցություն հասարակությանը»,- ասված է Պուտինի շնորհավորանքի մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել