copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:03 06-01-2024

Ժողովրդավարության քողի տակ փորձում էին սադրել Սուրբ Պատարագը․ Վահագն Չախալյան

Քիչ առաջ «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը հայտնեց, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել ՀԿ անդամներից Տարոն Դավթյանը։

Oragir.News-ը զրուցեց Չախալյանի հետ, ով ասաց, մի քանի քաղաքացի փորձել են սադրել և թույլ չտալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Պատարագ մատուցել։

«Մենք 2-րդ օրն է՝ եկեղեցու բանկում ենք, քանի որ գիտեինք, որ Կաթողիկոսի ելույթը խանգարելու համար մի քանի սադրիչներ են գալու։ Եվ այսօր այդ մասնակիցներից մի կին՝ Ռոմելլա անունով, եկել հանգիստ կանգնել էր, դե քանի որ մենք նրան գիտեինք՝ պահում էինք մեր ուշադրության կենտրոնում։ Որոշ ժամանակ անց նրան մոտեցան լրագրող և օպերատոր, մի քանի րոպե առանց տեսախցիկը միացնելու իրար հետ խոսում էին, որից հետո արդեն տեսախցիկի առաջ այդ կինը սկսեց վանկարկելով գոռալ՝ Վեհափառ հեռացիր։

Բնականաբար, հավատացյալների մոտ վրդովմունք առաջացավ և նրան դուրս հրավիրեցին։ Ու հետո մենք տեսանք, որ ոստիկանությունը Տարոնին ձերբակալեց։ Հիմա ազատ է արձակվել, որովհետև նրան ձերբակալելու պատճառ չկար, քանի որ ինքն այդ կնոջից հեռու է եղել»,- ասաց Չախալյանը։

Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը Սուրբ Պատարագը սադրող կնոջը նույնպես ձերբակալել է, «Կամք» ՀԿ հիմնադիրն ասաց, որ հաճախ նման դեպքերում ոստիկանները սադրիչներին հեռացնում և բաց են թողնում, վստահ է, որ այս անգամ էլ նույն կերպ են վարվել։

«Երեկ նույնպես արարողության ժամանակ սադրիչներ կային, փորձեցին ինչ-որ աղմուկ-աղաղակ անել, բայց քանի որ հավատացյալները շատ էին, պահանջեցին, որ նրանք հեռանան, ասելով՝ սա իրենց համար միտինգի տեղը չէ, և ոստիկանությունը հենց այդ մարդկանց անվտանգությունից ելնելով հեռացրեցին տարածքից։ Սադրիչները մի կողմից ասում են՝ հավատացյալ են, մյուս կողմից էլ եկեղեցու բակը դարձրել են միտինգի տեղ»,- եզրափակեց Վահագն Չախալյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը