copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:11 04-01-2024

Նոր միայն տեղ հասավ, որ սրանք «ապականում են խեղճ ու կրակ վարչապետի բարի համբավը» և «ազնիվ» մղումները

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցից հետո պաշտոնից ազատել է արդեն ՆԱԽԿԻՆ մարզպետ Արամ Խաչատրյանին և քաղաքաշինության կոմիտեի արդեն ՆԱԽԿԻՆ նախագահ Արմեն Ղուլարյանին։ Իսկ դուք կհարցնեք ինչի՞ համար․ ընդամենը վոլեյբոլի բռակ ցանցի, անորակ խաղահրապարակներ կառուցելու համար։ Էն, որ սրանցից մեկն (դե որ մարզպետ ա, էդ) «աբիժնիկի» պես արդեն գրեթե երկու տարի ընկած է բարեխիղճ աշխատող դպրոցի տնօրենի հետևից, քանի որ личная неприязнь ունի նրա հանդեպ, անընդհատ տապալում է տնօրենի վերընտրվելու հնարավորությունը, էն որ էդ մարդու անձնական հակակրանքի մասին մինչեւ վարչապետ հասցվել է, որ քայլեր ձեռնարկի, էդ հեչ, բայց վոլեյբոլի բռակ ցանցը մեջ։ Էն որ քաղշինի արդեն ՆԱԽԿԻՆ նախագեն 15 տարի Տավուշի մարզպետ էր, հետո նշանակվեց քաղաքաշինության փոխնախարար, հետո երբ նախարարությունը դարձավ քաղաքաշինության կոմիտե՝ կոմիտեի փոխնախագահ, իսկ 2021-ի մինչ էսօր զարդարում էր քաղաքաշինության կոմիտեն, լինելով շատ կոնկրետ ու կարկառուն «նախկինական», էդ հեչ, իսկ մինչև 2018-ը Հանրապետական կուսակցության ոչ շարքային անդամ էր, բայց հեղափոխությունից հետո դուրս եկավ Հանրապետականից։ Պետական կառավարման տարբեր պաշտոններում տասնյակ տարիներին «Ղուլարյանի ընտանիքը՝ եղբայրը, կինը, որդիները, տպավորիչ ծավալի անշարժ գույքի սեփականատերեր են դարձել։ Առանձնատներ, բազմաթիվ բնակարաններ ու ավտոկայանատեղիներ, շենքեր, հողեր, կաթսայատներ. սա Ղուլարյանների ունեցվածքի մի մասն է։ Նրանք նաև վարձակալել են Երևանի այգիներից մեկը, երկար տարիներ եղել Իջևանի շուկայի համասեփականատեր» (աղբյուրը` Սիվիլնեթ)։

Նոր միայն տեղ հասավ, որ սրանք «ապականում են խեղճ ու կրակ վարչապետի բարի համբավը» և «ազնիվ» մղումները` կառուցելու երկիրս։ Քոռանամ ես, էս ո՜նց ես խաբվել, ախր, այ մարդ, տասնյակ տարիների քաղաքական ստաժ ունես, մեկ ա կարողանում են քեզ ֆռացնել ու դիմադրել քո մեծ բարեփոխումներին։ Իսկ կարո՞ղ ա մի տեսակ դու քո տեղում չես, հը՞....»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում