copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:06 01-01-2024

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել Ճապոնիայում այսօր տեղի ունեցած հզոր երկրաշարժների հետևանքով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Իսիկավայի պրեֆեկտուրալ ոստիկանության տվյալներով՝ փլուզված բնակելի շենքերի փլատակների տակից երկու հոգու դուրս են բերել «սրտի և թոքերի կանգ» ախտորոշմամբ։ Սրանք 2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերի շարքի առաջին զոհերն են։

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում հզոր երկրաշարժերի շարքը հանգեցրել է Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 30 փայտե տների և բնակելի շենքերի ավերածություններին։ Նման մի քանի դեպքերում այս տների բնակիչները մնացել են փլատակների տակ. տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։

Ամենից շատ դիտված