copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:09 31-12-2023

BMW-ն Խանջյան փողոցում բախվել է MAN մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։

Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի էկո ավտոբուսին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներ, 1-03 շտապօգնության բժիշկները և փրկարարները, տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում պարեկ Արսեն Մովսիսյանը քննիչի հանձնարարականով սթափության փորձաքննության է ենթարկել ավտոբուսի վարորդին՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սարգիս Մինասյանին, պարզվել է որ նա եղել է սթափ։

BMW-ի վարորդը նույնպես եղել է սթափ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 74 երթուղու ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն 4-րդ թաղամասից դեպի Էրեբունի թանգարան երթուղին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ